Այս պահին անկառավարելի իրավիճակ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի առջև: Ինչպես հայտնում է yerkir.am-ի լրագրողը քիչ առաջ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով 4 տարվա ազատազրկման էին դատապարտվել Էդիկ Ազմանյանը` ազգությամբ եզդի, և Գոռ Գալստյանը, ովքեր մեղադրվում էին աղջիկ փախցնելու մեջ:
Ամբաստանյալների հարազատները փակել էին դատարանի հետնամուտքը և թույլ չէին տալիս ամբաստանյալներին տեղափոխել կալանավայր: Սակայն հետո, երբ մեքենաներով տարան ամբաստանյալներին, մոտ 50 եզդիներ բղավոցներով վազել են մեքենաների հետևից, որպեսզի թույլ չտան տանել նրանց:
Մանրամասները` yerkir.am կայքում