Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խոսեց Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12-րդ տուրում կայանալիք «Արսենալ»-ի դեմ հանդիպման մասին և նշեց, որ ֆուտբոլիտները հասկանում են, թե որքան կարևոր և սկզբունքային է առաջիկա դիմակայությունը թիմի երկրպագուների համար:
«Մենք լավ մարզավիճակում ենք մոտեցել դերբիին և փորձելու ենք ուրախացնել մեր երկրպագուներին: Խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու նպատակով: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր և սկզբունքային է այս խաղը մեր երկրպագուների համար:
Ես «Արսենալ»-ի դեմ խաղերում արդեն գոլ եմ խփել և հուսով եմ, որ դա կանեմ նաև այսօր»,- հայտարարեց Բեյլը:








































