Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում պատրաստվում են գիրք հրատարակել Սայաթ-Նովայի մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք մեծ կարևորություն են տալիս տարբեր լեզուներով ու մշակույթներին պատկանող ստեղծագործությունների հրապարակմանը: Գյունայը հավելել է, որ այդ նպատակով իրենք պլանավորել են գիրք հրատարակել հայ երաժիշտ, մեծ երգահան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մասին:
Գյունայը հիշեցրել է, որ 2010 և 2012 թվականներին իրենք հրատարակել են քուրդ և ասորի գրողների ստեղծագործությունները: