Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Եթե նախկին վարչապետին կախեն, բոլոր հարցերը կլուծվեն. Փայլակ Հայրապետյանը հանդիպում է խնդրել վարչապետից

Սնանկացման եզրին հասած գործարար Փայլակ Հայրապետյանը նախօրեին նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին և 5 րոպեով հանդիպում խնդրել վերջինից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը:

«Ես դիմում եմ գրել, խնդրել եմ ինձ 5 րոպեով ընդունել: Ես շատ բան չեմ խնդրում, ուղղակի թող իմ գործերը նայի: Բոլոր փաստաթղթերը դիմումի հետ միասին ուղարկել եմ ու արդարություն եմ խնդրում: Ես ուզում եմ նրան ասել, որ իմ ունեցածը դրել եմ նախարարության, նախկին վարչապետի պահանջով, որ մեր երկիրը ծաղկի, բայց հետո իրենք իմ գումարները տարել-գցել են իրենց հաշվին: Ես ոչ սուտ խոսելու բան ունեմ, ոչ կլյաուզա անելու առիթ: Իրականությունը 100 անգամ ասվել է»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ Հովիկ Աբրահամյանը դեռևս չի արձագանքել իր խնդրանքին:

Նշենք, որ օրեր առաջ էլ մեկ այլ «քցված» գործարար՝ «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն էր հանդիպել Հովիկ Աբրահամյանին և խնդրել միջամտել իր գործին ու թույլ չտալ, որպեսզի խլեն իր բիզնեսը: Հովիկ Աբրահամյանն էլ խոստացել էր ուսումնասիրել հարցը և անպայման արձագանքել:

Փայլակ Հայրապետյանն ասաց, որ Մանվել-Տեր-Առաքելյանին չի ճանաչում, նրա խնդրին տեղյակ չէ, բայց Հովիկ Աբրահամյանին հավատում է: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր նոր վարչապետը շատ մեծ գործեր կանի մեր տնտեսության համար: Ես վստահ եմ: Էս երկրում օրենք կա, ամեն ինչ էլ կա: Եթե օրենքով շարժվեն, ամեն ինչ էլ կստացվի: Օրինակ՝ իմ գործով եթե նախկին վարչապետին տանեն և հրապարակում կախեն, բոլոր հարցերը կլուծվեն. էլ ոչ մեկը ռիսկ չի անի մյուսին կպնի»,- ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանը համաձայն չէ դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը նույն իշխանության մասն է, որի մասն էր նաև Տիգրան Սարգսյանը, և որ խնդիրն անձերի մեջ չէ, այլ համակարգի:

«Չէ, նույնը չեն: Հովիկ Աբրահամյանի հետ ես մեծ հույս եմ կապում: Նա զարկ կտա Հայաստանի տնտեսությանը, և տնտեսությունն էլ կբարգավաճի: Ինքը գյուղացի տղա ա, ինքը բանվորի տղա ա, ինքը շատ բաներ գիտի, որ Տիգրան Սարգսյանը չգիտեր: Չգիտեմ՝ իմ գործի համար ինչ կանի, բայց որ ինքը գյուղացիներին, բանվորներին կօգնի՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Դա իմ կարծիքն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում