Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Մատյե Դեբյուշին կարող է զրկվել աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ճամայկայի հավաքականի դեմ հանդիպմանը: Թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտնել է, որ վնասվածքը լուրջ չէ:
Սակայն Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի վիճակը վատթարացել է և այժմ նրա մասնակցությունը «Մունդիալ-2014»-ին հարցական է:
Ֆրանսիացիների հայտացուցակում Դեբյուշիին կարող է փոխարինել «Արսենալ»-ի պաշտպան Բակարի Սանյան: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն արդեն կորցրել է Ֆրանկ Ռիբերիին, Սթիվ Մանդանդային և Կլեման Գրանյեին:








































