Մյունխենի «Բավարիա»-ի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ մյունխենյան ակումբից.
«Անկեղծ ասած ես չեմ հարմարվում Գվարդիոլայի խաղաոճին:Կարծում եմ՝ ամռանը կլքեմ Մյունխենը: Շնորհակալ եմ «Բավարիա»-ին վստահության և նվաճած մրցանակների համար, բայց այժմ ինձ նոր մարտահրավերներ են սպասվում»,-նշել է Մանջուկիչը:
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, որ Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել իտալական «Միլան»-ում:







































