Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իսպանացի Ռաֆայել Նադալից կրած պարտությունը: Հիշեցնենք` «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչում Ջոկովիչը Նադալին զիջել է 6:3, 5:7, 2:6, 4:6 հաշվով:
« Չցուցադրեցի լավագույն խաղս, երբ դրա անհրաժեշտությունը կար: Իհարկե, նման դեպքերում յուրաքանչյուր թենիսիստ ձգտում է ցուցադրել իր լավագույն խաղային որակները: Փորձում էի որքան հնարավոր է լավ խաղալ: Շնորհավորանքներս` Ռաֆային: Կարևորագույն դրվագներում նա ավելի լավ էր խաղում:
Նադալին դիմակայելն անհնարին չէ, բայց շատ դժվար է: Նորմալ է, որ խաղում թռիչքներ և անկումներ են տեղի ունենում: Հուսով էի, որ կարող եմ խաղ վերադառնալ չորրոդ պարտիայում: Բարելավեցի վիճակս, բայց լավագույն որակներս ցուցադրել չկարողացա»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը:







































