Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինն անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում ամենաշատ քննարկվող հարցերի թվում ընդգրկված՝ մահապատժի վերականգնման խնդրին.
«Թուրքիան մտադիր չէ վերականգնել մահապատիժը: Տվյալ պահին այդ հարցը չի քննարկվում: 1982 թվականի Սահմանադրությունում տեղ գտած մահապատիժը վերջնականապես վերացվել է 2002 թվականի օգոստոսի 3-ին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն օրեր առաջ կողմ էր արտահայտվել մահապատժի վերականգնմանը, ինչը հավանության էր արժանացել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից: