Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի ընթերցողներն անցկացված քվեարկության միջոցով որոշել են, թե որն էր Մադրիդի «Ռեալ»-ի լավագույն գոլն ավարտված` 2013/14թթ մրցաշրջանում:
Երկրպագուների մեծ մասն իր ձայնը տվել է պաշտպան Սերխիո Ռամոսի` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ եզրափակչում խփած գոլին (4:1): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով հրաշալի գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչ` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը (2:1):
Ռամոսի գոլի օգտին քվեարկել են մասնակիցների 35.6%-ը (ավելի քան 41 հազար ձայն): Բեյլին հեղինակած գնդակին իր ձայնը տվել է 33.5%-ը:
Լավագույն եռյակը եզրափակել է հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գոլը` «Վալենսիա»-ի դեմ մրցավեճում: Այդ գոլը հավաքել է քվեարկության մասնակիցների 9.5% ձայնը:







































