Իտալիայի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը` Անդրեա Պիրլոն, հայտարարել է, որ առաջիկա աշխարհի առաջնությունում թիմը հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրելու:
«Հարձակվողական ֆուտբոլ ենք ցուցադրելու: Փորձում ենք վերահսկել մրցավեճի ընթացքն ու բավականություն ստանալ մեր խաղից: Այդպես լինելու է նաև Մունդիալի ժամանակ:
Ունենք անհրաժեշտ ամեն ինչ` հաջող մրցաշար անցկացնելու համար: Աշխարհի առաջնությանը մասնակցելը բոլոր ֆուտբոլիստների երազանքն է: Երջանիկ եմ, որ նման հնարավորություն ունեմ»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է Calcio Mercato-ն:







































