«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու «Միլան»-ի ղեկավարները բանակցություններ են վարում 2014/15թթ մրցաշրջանում ընկերական հանդիպումների շարք անցկացնելու վերաբերյալ:
Երկու ակումբներն էլ հաջորդ մրցաշրջանում չեն մասնակցելու եվրագավաթների խաղարկություններին և քննարկում են 6-8 ընկերական հանդիպում անցկացնելու հարցը:
Այդ խաղերը կարող են տեղի ունենալ ԱՄԷ-ում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում, ՀԱՀ-ում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում:







































