Բրազիլացի պաշտպան Ալեքսը, ով մինչև 2013/14թթ մրցաշրջանի ավարտը հանդիսանում էր ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, պաշտոնապես համալրեց «Միլան»-ի շարքերը:
Իտալական ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է 31-ամյա խաղացողի հետ պայմանագիր ստորագրելու մասին, որն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Արժե ընդգծել, որ Ալեքսը «ռոսոներիներ»-ի կազմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ նրա համաձայնագրի ժամկետը լրացել էր: Մինչ պայմանագրի ստորագրումը, ֆուտբոլիստը «Միլան»-ում ենթարկվել է բժշկական հետազոտության:







































