Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հպարտանում է, որ ազգային թիմի ավագ է հանդիսանում: Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը նշել է, որ ավագի թևկապը պարտավորեցնող է:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Պորտուգալիայի հավաքականի ավագ և ներկայացնել երկիրս: Դա շատ հաճելի է, բայց միաժամանակ մեծ պատասխանատվություն եմ զգում:
Հպարտությամբ եմ լցվում, երբ լսում եմ իմ երկրի օրհներգը: Նման պահերին անբացատրելի զգացումներ եմ ունենում, որոնց հետ ոչինչ չի համեմատվի»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:







































