Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտնել է, որ չգիտի, թե որ ակումբում է խաղալու գալիք մրցաշրջանում: Միաժամանակ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ հանսգտություն է պահպանում:
«Ես չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Հանգստություն եմ պահպանում և կենտրոնանում Իսպանիայի հավաքականի խնդիրների վրա: Երբ անհրաժեշտ լինի որոշում կայացնել, կխոսեմ մեր ակումբի ներկայացուցիչների հետ:
Ցանկացած դեպքում, այժմ կենտրոնացած եմ Իսպանիայի ընտրանու ելույթների վրա: Իսկ հետո կտեսնենք»,- Marca-ն մեջբերում է Պեդրոյի խոսքերը:








































