«Լիվերպուլ»-ի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, բանակցություններ կսկսի «արքայական ակումբ»-ի հետ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Սակայն «Լիվերպուլ»-ը չի ցանկանում հրաժարվել Սուարեսի ծառայություններից և դեմ է բանակցություններին: «Ռեալ»-ը պատրաստ է մինչև 100 մլն եվրո վճարել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` 2013 թվականին Սուարեսը մոտ էր «արքայական ակումբ» տեղափոխությանը, սակայն նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլ»-ի հետ` բարելավված պայմաններով:







































