Իսպանացի դարպասապահ Միգել Անխել Մոյան, որը վերջին տարիներին հանդես էր գալիս «Խետաֆե»-ի կազմում, պաշտոնապես ներկայացվել է որպես Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ: Դարպասապահի ներկայացումը տեղի ունեցել է ունեցել այսօր «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:
«Շատ ուրախ եմ, որ եկել եմ այնպիսի ակումբ, ինչպիսին «Ատլետիկո»-ն է: Սա Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկն է, ինչում մենք կարող էինք համոզվել այս մրցաշրջանի ընթացքում»,- Մոյայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հարկ է նշել, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Միգել Անխել Մոյան «Խետաֆե»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ իր դարպասն ընդունելով 40 գնդակ:










































