Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը:
2-րդ տորից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար Ֆաբիանո Կարուանային զիջելով 0.5 միավորով:
3-րդ տուրում Լևոնը սև խաղաքարերով պայքարելու է Ալեքսանդր Գրիշչուկի դեմ, իսկ Մագնուս Կարլսենը սպիտակներով հարաբերություններն է պարզելու Ֆաբիանո Կարուանայի հետ:
Վերոգրյալ պարտիաները 17:30-ից կարող եք դիտել 1in.am Sport-ում՝ ուղիղ հեռարձակմամբ:







































