Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 35-ամյա Ֆելիքս Շտուրմի 4-րդ պարտությունից հետո գերմանացի մարզական փորձագետ Ակսել Շուլցը մարզիկին առաջարկում է կորցրածը ետ բերել՝ մենամարտելով հզոր հակառակորդների հետ:
«Շտուրմը վատ տպավորություն գործեց և հիասթափեցրեց երկրպագուներին: Բայց դեռ ամեն ինչ կորած չէ: Նա պետք է ավելի հզոր հակառակորդ ընտրի և շարունակի պայքարել:
Նրան առաջարկում ենք մենամարտել Ռոբերտ Շտիգլիցի հետո, այնուհետև ձեռնոց նետել Աբրահամին: Անհայտ մրցակիցների դեմ մենամարտերն օգտակար չեն կարող լինել»,- փորձագետի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 40-ամյա ավստրալացի բռնցքամարտիկ Սեմ Սելիմանը հունիսի 1-ին մրցավարների միաձայն որոշմամբ առավելության էր հասել Շտուրմի նկատմամբ՝ նվաճելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:








































