«Սևիլիա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը: Այդ մասին հայտնում է Sport. es-ը:
Ֆուտբոլիստը ցանկանում է կատալոնական ակումբ տեղափոխվել: Շուտով երկու ակումբները վերջնական համաձայնության կհասնեն: Ինչ վերաբերում է տրանսֆերային գործարքի արժեքին, ապա այն, հավանաբար, շուրջ 20 մլն եվրո կկազմի: Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն իր ներկայիս թիմի հետ ուժի մեջ կլինի մինչև 2015 թվականը:
Ավելի վաղ նշվում էր, որ Ռակիտիչի ծառայություններով են հետաքրքրված նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:






































