Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մունդիալ-2014»-ին մասնակցող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը.
Առաջին հորիզոնականում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 120 միլիոն եվրո: Երկրորդ հորիզոնականում է գտնվում այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու տրասնֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո:










































