Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` Իտալիայի հավաքականը կարող է հաջող ելույթ ունենալ աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Պորտուգալացի մասնագետը հայտնել է, որ Չեզարե Պրանդելիի սաների համար կարևոր է դուրս գալ խմբից, որի շրջանակներում մրցակցելու են Անգլիայի, Ուրուգվայի և Կոստա-Ռիկայի ընտրանիների դեմ:
«Իտալիայի ընտրանին կարող է հաջողությունների հասնել: Այն բարդ խմբում է հայտնվել, բայց Իտալիան մնում է Իտալիա: Այդ թիմում հանդես են գալիս տաղանդավոր և փորձառու ֆուտբոլիստներ: Եթե հաջողվի հաղթահարել խմբային փուլը, իտալացիները կարող են հեռու գնալ: Կարծում եմ` իտալացիները կարող են հաջողությամբ հանդես գալ մրցաշարում»,- ասել է Մոուրինյոն:









































