Ղազախական «Տոբոլ»-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքը «Կայսար»-ի դեմ խաղից հետո կայացած մամլո ասուլիսում աղավաղվել է ԶԼՄ-ների կողմից:
Հիշեցնենք, որ տեղեկատվություն էր տարածվել, իբր Մինասյանը մամլո ասուլիսում ասել է, որ Ղազախստանում տաղանդավոր երիտասարդներն ավելի շատ են, քան Հայաստանում: Մինասյանը, պատասխանելով Հայաստանի և Ղազախստանի առաջնությունների համեմատության մասին հարցին, իրականում ասել էր.
«Չեմ կարող ասել, քանի որ չեմ վերլուծել: Դուք ունեք արագ զարգացող ֆուտբոլ՝ լավ լեգեոներների և մանկապատանեկան դպրոցների շնորհիվ: Պատահական չէ, որ ձեր 2 թիմեր անցած տարի շատ հաջող հանդես եկան եվրագավաթներում»:







































