Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ Չիրո Իմոբիլեի գործակալ Մարկո Սոմելան պատմել է իր հաճախորդի՝ «Տորինո»-ից «Բորուսիա» տեղափոխվելու որոշման մասին:
«Կոնտեն լավ է ճանաչում Իմոբիլեին: Նա տեսել է, թե ինչպես է Չիրոն աճում ակումբի ակադեմիայում, բայց հնարավոր է, որ նա չէր տեղավորվում Կոնտեի խաղային մոդելի մեջ:
Ցավոք, իտալական ակումբները ի վիճակի չեն գրավել համաշխարհային աստղերին: 3-րդ տարին անընդմեջ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն լքում է Իտալիան:
Սա չի խոսում իտալական ակումբների առաջարկների պակասի մասին, բայց համեմատած այնպիսի ակումբների հետ, ինչպիսին ՊՍԺ-ն, «Ռեալ»-ն ու «Բորուսիա»-ն են, Ա Սերիայի ակումբները պակաս գրավիչ են երևում»,- գործակալի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ երեկ Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հայտարարեց Չիրո Իմոբեիլեի հետ 5 տարվա պայմանագիր կքնելու մասին նորությունը:









































