Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Թուրինում կայացել է Թուրինի «Յուվենթուս»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդների հանդիպումը, որում 5:1 հաշվով հաղթանակ են տոնել իսպանական ակումբի ներկայացուցիչները:
Մրցավեճին մասնակցել է նաև ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը, ով հանդիպման ընթացքում հագել է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ թիմի մարզաշապիկը, քանի որ ժամանակին փայլել է երկու ակումբների կազմերում էլ: Ներկայումս «Արքայական ակումբ»-ի մարզիչ համարվող Զիդանը հասցրեց դառնալ նաև գոլի հեղինակ` գրավելով «Ծեր Սինյորա»-ի դարպասը:
Նրա մասնակցությամբ խաղային դրվագների տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:







































