Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դիտարկում է մարզական կարիերան վերսկսելու տարբերակը:
Բեքհեմը, ով զբաղված է «Մայամի» ֆուտբոլային ակումբի ստեղծմամբ (Դևիդը ցանկանում է ակումբը տեսնել MLS-ում), կարող է լինել առաջինը ֆուտբոլի պատմության մեջ, ով խաղում է թիմում և ակումբի սեփականատերն է:
«Երբ դիտում եմ բարձրակարգ մարզիկների խաղը, սպորտ վերադառնալու ցանկանություն է առաջանում: Սկսում եմ մտածել՝ արդյոք կարո՞ղ եմ կրկին բարձրակարգ ֆուտբոլ խաղալ:
Հնարավոր է՝ պետք է մոռանալ այն մասին, որ ավարտել եմ կարիերաս: Դեռ չի եղել ֆուտբոլիստ, ով նաև ակումբի նախագահն է: Այնպես որ, ես կարող եմ լինել առաջինը»,- Բեքհեմի խոսքերը մեջբերում է BBC-ն:








































