Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն ու Պեպեն չեն մասնակցի հավաքականի առաջիկա երկու խաղերին: Այս մասին գրում է Inside Spanish Football-ը:
Նրանք մարզվում են սահմանափակումներով՝ անհատական ծրագրով, և չեն կարող դուրս գալ խաղադաշտ:
Կա հավանականություն, որ Ռոնալդուն ու Պեպեն կարող են մասնակցել Մունդիալի խմբային փուլի մեկնարկային խաղերին: Ամեն ինչ կախված է նրանց առողջական վիճակից:








































