Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը Գերմանիայի Բունդեսլիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է առաջնության 2013/14թթ մրցաշրջանի լավագույն խաղացող: Նա հավաքել է ձայների 28,6%-ը` գերազանցելով իր արդեն նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկիին (20,3%) և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենին (10,1%):
Մրցաշրջանի լավագույն նորեկ է ճանաչվել Անդրե Խանը («Աուգսբուրգ»). նա ստացել է ձայների 20,3%-ը: Այս անվանակարգում նրան հաջորդել են Էրիկ Դուրմը («Բորուսիա Դորտմունդ», 15,3%) և Մաքս Մայերը («Շալկե-04», 13,4%):
Լավագույն մարզչի կոչումը բաժին է հասել Մարկուս Վայնցիրլին («Աուգսբուրգ», 30,7%): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պեպ Գվարդիոլան («Բավարիա», 25,6%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Յուրգեն Կլոպը («Բորուսիա Դորտմունդ», 18,6%):
Քվեարկությանը մասնակցել են Գերմանիայի բոլոր 3 Բունդեսլիգաները ներկայացնող ֆուտբոլիստները, ինչպես նաև տարածաշրջանային ու երկրի այլ լիգաներում հանդես եկող խաղացողները:








































