«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի հասցրել վերականգնվել վնասվածքից ու չի մասնակցի «Մունդիալ-2014»-ին:
Հիշեցնենք, որ Ֆալկաոն ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել, որի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել 2013թ. հունվարից: Ֆալկաոն հաջողություն է մաղթել Կոլումբիայի հավաքականում իր խաղընկերներին:
«Ցավում եմ, բայց թիմին կաջակցեմ տրիբունայից: Պետք է հաջող հանդես գալ աշխարհի առաջնությունում: Հիմա կարող եմ ժպտալ, քանի որ պայքարել եմ մինչև վերջ»,- Ֆալկաոյի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:








































