Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտնել է, որ իր խաղընկերների հետ աշխարհի 2014 թվականի չեմպիոն դառնալու նպատակ ունեն: Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը նշել է, որ Բունդեսթիմի խաղացողները ջանք չեն խնայի խաղադաշտում:
«Մեր նպատակն է եզրափակիչի ուղեգիր նվաճել և Գավաթը պահել մեր գլխավերևում: Հենց այդպես ես դու հերոս դառնում, այնուհետև նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը:
Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մեր թիմի հարձակվողներն ավելի շատ աշխատեն և չփորձեն ցուցադրել իրենց անհատական վարպետությունը` խաղադաշտում փայլելու համար: Այդ կերպ մենք կարող ենք նվաճել տիտղոսը»,- Kicker-ը մեջբերում է Խեդիրայի խոսքերը:









































