Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կլքի ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնել է հենց Լեմպարդը Sky News-ին տված հարցազրույցում.
«Այս ակումբը դարձել է իմ կյանքի մի մասը և ես պետք է երախտագտության խոսքեր ասեմ ընձեռնված հնարավորությունների համար:
Շնորհակալություն եմ հայտնում Քեն Բեսթին, ով պայմանագիր կքնեց ինձ հետ, երբ ես դեռ երիտասարդ էի: Շնորհակալ եմ Ռոման Աբրամովիչին, ով փրկեց մեր թիմը և բարձրացրեց նոր մակարդակի: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ստվերում են մնում և փառքի չեն արժանանում: Եվ վերջապես ամենակարևորը. ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Չելսի»-ի բոլոր երկրպագուներին: Կարծում եմ, որ նրանք լավագույն երկրպագուներն են համաշխարհային ֆուտբոլում: Կարիերայումս հաջորդ մարտահրավերը ինչ էլ որ լինի, ես միշտ ձեր կողքին կլինեմ, իսկ «Չելսի»-ին հավերժ կմնա իմ սրտում: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շարունակե՛ք պատմություն կերտել»:
Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Չելիս»-ի կազմում հանդես է գալիս 2001 թվականից: Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 648 խաղում Լեմպարդը դարձել է 211 գոլի հեղինակ և համարվում է թիմի պատմության լավագույն ռմբարկուն:







































