Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը իր տրանսֆերային նպատակների ցանկում է ընդգրկել նաև «Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին՝ բացառելով «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերը գնելու հավանականությունը: Այս մասին հաղորդում է La Gazzetta della Sport-ը:
«Միլան»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել 23-ամյա հարձակվողի ծառայություններից 30 միլիոն ֆունտի դիմաց:
Նշենք, որ Արսեն Վենգերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է պայմանագիր կնքել միանգամից 2 նոր հարձակվողների հետ: Վենգերի թեկնածուների թվում են «Քունիզ Պարկ Ռեյնջերս»-ի հարձակվող Լոիկ Ռեմին, ինչպես նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողներ Կարիմ Բենզեման և Ալվարո Մորատան:









































