Ֆուտբոլի աշխարհի 2014թ. աշխարհի առաջնության ավարտից հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կավարտի ելույթն Իսպանիայի հավաքականում: Այս մասին գրում է Marca-ն:
32-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 2003թ. և մինչև այժմ մասնակցել է 109 հանդիպման:
Նշենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականի առաջին հակառակորդը կլինի Հոլանդիայի հավաքականը: Խաղը տեղի կունենա հունիսի 13-ին:









































