Իտալիայի ազգային հավաքականի բժիշկ Էնրիկո Կաստելացին հայտարարել է, որ «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին վնասվածք ունի:
Կաստելացին նշել է, որ հարձակվողը մկանային վնասվածք է ստացել, որը կապված է մեծ ծանրաբեռնվածության հետ:
«Բալոտելին մկանային վնասվածք է ստացել: Դա կապված է գերծանրաբեռնվածության հետ: Հենց դա է բացասաբար ազդել Մարիոյի առողջության վրա»,- մասնագետի խոսքերը մեջբերել է Gazzetta dello Sport-ը:







































