Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտնել է աշխարհի 2014 թվականի առաջնությունից իր ակնկալիքների մասին:
Ռոբենը, մասնավորապես, բարձր է գնահատում Գերմանիայի հավաքականի` չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունը:
«Գերմանիայի հավաքականը միշտ հաղթողի հավակնորդ է: Այդ թիմի խաղից մեծ ակնկալիքներ ունեմ: Ինչ վերաբերում է մեզ, ապա խմբային փուլում մրցակցելու ենք լուրջ հավակնորդների դեմ: Մեր թիմի ֆուտբոլիստները պետք է կենտրոնացած լինեն»,- ասել է Ռոբենը:







































