Thursday, 25 06 2026
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին

Ռոմանը սպառնացել է սիրուհուն փողի դիմաց «ստավկա անել», եթե ամուսնու տան ոսկեղենն ու գումարը չտա իրեն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռոման Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 28-ամյա Ռոման Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել շորթման եղանակով իր սիրուհուց գումարներ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց պահելու համար՝ 268 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի մայիսին Ռոմանը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած Մարինեի (անունը փոխված է) հետ, իմացել է, որ նա ամուսնացած է, ունի երկու երեխա: Գումարներ հափշտակելու դիտավորությամբ Ռոմանը Մարինեին վստահեցրել է, որ սիրում է նրան:

Ապա նրանից պարտքով 200 դոլար է վերցրել, հետո՝ 800 դոլար: Մեկ շաբաթ անց Մարինեից խնդրել է ևս 1500 դոլար:

Ըստ մեղադրանքի՝ Ռոմանը արդեն գումար է պահանջել՝ սպառնալով, թե իրենց հարաբերությունների մասին կպատմի Մարինեի ամուսնուն ու հարազատներին:

Մարինեն վախեցել ու Ռոմանին է տվել պահանջած գումարը;

Մեկ շաբաթ անց Ռոմանը նրանից 500 դոլար է պահանջել:

Պարտքը վերադարձնելու պատրվակով Ռոմանը Մարինեին կանչել է հյուրանոցային համալիր, որտեղ նրանք, ըստ մեղադրանքի, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ են ունեցել: Կատարվածը շահարկելով՝ Ռոմանն այդ օրը Մարինեից վերցրել է ևս 500 դոլար:

Ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու պատրվակով Ռոմանը 2012 թվականի սեպտեմբերին Մարինեից պահանջել ու ստացել է 5 հազար դոլար: Նույն ամսին նույն պատրվակով ու սպառնալիքներով նա Մարինեից ստացել է ևս 7950 դոլար:

Ռոմանը Մարինեին ասել է, թե ցանկանում է գարեջրատուն բացել, գումար է պահանջել:

Առաջարկել է, որ Մարինեն իրեն հանձնի տանը եղած ոսկեղենը: Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հոկտեմբերին Մարինեն Ռոմանին է տվել սկեսուրին պատկանող ոսկե զարդերը:

Այսպիսով, ըստ մեղադրանքի, Ռոմանը տիրացել է Մարինեի կողմից տրված 15 հազար 950 դոլար գումարին և 12 միլիոն դրամ արժողությամբ ոսկե զարդերին:

Ըստ մեղադրանքի՝ Ռոման Գրիգորյանը տուժողին պատճառել է ընդհանուրը՝ 18 միլիոն 491 հազար 650 դրամի գույքային վնաս:

Ռոման Գրիգորյանի տան խուզարկությամբ 2012 թվականի նոյեմբերի 28-ին հայտնաբերվել է 0,53 գրամ քաշով չորացված մարիխուանա:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռոման Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն թմրամիջոցի համար, իսկ շորթման եղանակով գումարներ հափշտակելու մեղադրանքը չի ընդունել:

Ամբաստանյալը հայտնել է, թե Մարինեից գումարները շորթմամբ չի ստացել: Իրենք ինտիմ հարաբերություններ են ունեցել կնոջ նախաձեռնությամբ: Ինքը ո՛չ սեր է խոստովանել, ո՛չ սպառնալիքներ է տվել: Խոսելու ժամանակ ասել է, թե ուզում է բիզնես ձեռնարկել, բայց գումար չունի, Մարինեն առաջարկել է իր օգնությունը: Նա պարտքով իրեն տվել է ընդհանուրը՝ 5200 դոլար: Այլ գումարներ կամ ոսկեղեն չի վերցրել, բայց երբ իրենք հանդիպել են հյուրանոցներում, Մարինեն լիքը գումարներ է ծախսել, իր համար նվերներ է գնել: 15 հազար դոլար գումար նա իրեն չի տվել, նա գումարներ է ծախսել իր անձնական հաճույքների համար:

Ռոման Գրիգորյանը նշել է, որ Մարինեից պարտքով վերցրած 5200 դոլարից 3 հազար դոլարը արդեն վերադարձրել է, մնացածն էլ կվերադարձնի սեղմ ժամկետում:

Մարինեի սկեսուրը գործով տուժող է ճանաչվել: Իր տնից կատարված գողության մասին նա իմացել է 2012 թվականի նոյեմբերին, երբ պարզել է, որ իրենց տանը եղած գաղտնարանները դատարկ են՝ ո՛չ ոսկեղենը կա, ո՛չ հավաքած գումարը:

Դիմել են ոստիկանություն: Հարսն իրենց ոչինչ չի ասել, նույնիսկ դեմքի արտահայտությունը չի փոխել, երբ հայտնաբերել են գողությունը:

Միայն քննիչի մոտ հարցաքննվելիս է նախկին հարսը խոստովանել, որ ինքն է վերցրել գումարներն ու ոսկեղենը և մաս-մաս տվել է սիրեկանին՝Ռոման Գրիգորյանին:

Տուժողը ներկայացրել է 16 միլիոն 490 հազար դրամի քաղաքացիական հայցի պահանջ: Նշել է, որ նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռոման Գրիգորյանն իրեն վերադարձրել է երեք հազար դոլար:

Տուժող է ճանաչված նաև Մարինեն: Նա հայտնել է, որ ամուսնացել է 2005 թվականին, ունի երկու երեխա:

Ռոմանին հանդիպել է, սիրել, սկզբում պարտքով գումարներ է տվել:
Հետո, ըստ Մարինեի՝ Ռոմանը սպառնացել է, որ եթե տանը եղած ոսկեղենը չտա, իրեն կտանի ու տարված գումարի դիմաց «ստավկա կանի»: Տեսնելով, որ չի կարողանում ազատվել Ռոմանից՝ խոստացել է կատարել նրա պահանջը…

Երբ սկեսուրը բացահայտել է գումարների ու ոսկեղենի կորուստը և դիմել է ոստիկանություն, ինքը ոստիկանությունում ճիշտ ցուցմունք է տվել ու այլևս ամուսնու տուն չի վերադարձել:

Իր ոսկե զարդերի մասով Մարինեն Ռոմանին քաղհայցի պահանջ չի ներկայացրել…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, թե նախաքննական մարմինը սխալ է որակել Ռոման Գրիգորյանի արարքը: Դատարանն արժանահավատ է գնահատել տուժող Մարինեի սկզբնական ցուցմունքը, որտեղ նա մանրամասն նշել է Ռոմանին գումարներ ու ոսկե զարդեր տալու իրական հանգամանքների մասին՝ ոչինչ չասելով սպառնալիքների կամ շորթման վերաբերյալ: Դրանց մասին նա սկսել է խոսել հետագա ցուցմունքներում: Դատարանի եզրահանգմամբ՝ այդ կերպ Մարինեն փորձել է խուսափել ենթադրյալ քրեական պատասխանատվությունից կամ սկեսուրի նկատմամբ հնարավոր գույքային պատասխանատվությունից:

Դատարանը նշել է, որ դատաքննության ընթացքում տուժող Մարինեն «բազմիցս չհաջողված փորձեր է կատարել դատարանին իրականությունից շեղելու, որոշակի փաստական հանգամանքներ սխալ ներկայացնելու համար, սակայն դրանք հերքվել են… ապացույցների ամբողջությամբ»:

Դատարանը եզրակացրել է, որ Ռոման Գրիգորյանը ուրիշի գույքի հափշտակությունը կատարել է խարդախության եղանակով: Ընդհանուր իրավասության դատարանը Ռոման Գրիգորյանին մեղավոր է ճանաչել խարդախության և ապօրինի թմրամիջոց պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268 հոդվածի 1-ին մասով:

Ռոման Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան՝16 միլիոն 490 հազար դրամի չափով:

Ռոմանը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում:

Հօգուտ Մարինեի տուժած սկեսրոջ՝ Ռոման Գրիգորյանից կբռնագանձվի 16 միլիոն 490 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ տուժողին պատճառված գույքային վնասի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Ռոման Գրիգորյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը և մեղադրողը:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ վերաքննիչ քրեական դատարանը կամ պետք է բեկաներ դատավճիռը, Ռոման Գրիգորյանի գործի վարույթը կարճեր, կամ գործը պետք է ուղարկեր ստորադաս դատարան՝ նոր քննության:

Մեղադրանքի կողմի կարծիքով՝ Ռոման Գրիգորյանի կատարածը շորթում է եղել, ինչի համար էլ նա պիտի մեղավոր ճանաչվի ու դատապարտվի ազատազրկման…

Վերաքննիչ քրեական դատարանում տուժող Մարինեն ասել է, որ եթե ցանկանար, կարող էր սկեսուրի տունն էլ վաճառել… Նա նշել է, որ սիրել է Ռոմանին, կատարել է նրա խնդրանքները…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բերված վերաքննիչ բողոքները՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Ամբաստանյալ Ռոման Գրիգորյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դժգոհ մնաց դատական երկրորդ ատյանի կայացրած որոշումից: Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը չի ապացուցել, որ Ռոման Գրիգորյանը 18 միլիոն 491 հազար 650 դրամի հափշտակություն է կատարել:

«Տուժողի բերանից ինչ գումար դուրս է եկել, դա էլ հիմք են ընդունել: Ոչ մի ապացույց չկա, որ տուժողն իր տանը այդ քանակությամբ ու այդ արժեքի ոսկեղեն է ունեցել… Տուժողի հարսը՝ Ռոմանի սիրուհին էլ է տուժող ճանաչվել այն դեպքում, երբ սկեսուրի տնից գողություն կատարելու համար մեղադրյալ պիտի որ լիներ… Գողացած գումարները նա իր վրա է ծախսել, օրինակ՝ մուշտակ է գնել, այլ հաճույքներից օգտվել: Այդ կնոջ կատարած ծախսերը չեն ուսումնասիրվել: Ամեն բան բարդվել է Ռոմանի վրա: Բայց Ռոմանի մեղքը բոլորովին էլ ապացուցված չէ…»,- ասաց պաշտպանը: Նա ասաց, որ իր համար անընդունելի է վերաքննիչի կայացրած որոշումը, վերաքննիչ դատարանը այդպես էլ չլսեց իր պաշտպանյալ Ռոմանին, մինչդեռ Ռոմանը ասելիք ուներ: Նա գումարներ չէր շորթել, ոչ էլ չարաշահել էր սիրուհու վստահությունը: Սիրուհին իր կամքով է նրան գումարներ տվել, վայելքների վրա ծախսեր կատարել: Հետո իր կատարածը բարդել է Ռոմանի վրա ու ջրից չոր է դուրս եկել: Բարոյական խնդիր է՝ պե՞տք է վերցներ Ռոմանը սիրուհու տված գումարները, թե՞ ոչ: Ռոմանի կատարածը շատ-շատ՝ կարող է գողացածի պարտակում լինել, բայց անձամբ Ռոմանը հափշտակություն չի կատարել, գոնե՝ չի հափշտակել մեղադրանքի ծավալի մեջ ընդգրկված առանձնապես խոշոր չափի գույք, որի գոյությունն անգամ ապացուցված չէ: «Նշված միլիոնների արժողությամբ ոսկեղենից մի մատանի անգամ չի հայտնաբերվել…»:

Ըստ պաշտպանի՝ վերաքննիչ դատարանում որոշումը կայացվեց շուտափույթ: Ինքը դատարանի դահլիճից դուրս է գալիս բոլորովին չբավարարված ու չհամոզված և կայացված որոշումը մտադիր է բողոքարկել վճռաբեկ ատյանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում