Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին խոստացել է շնորհակալ լինել գլխավոր մարզիչ Լուի վան Գալին` աշխարհի 2014 թվականի առաջնությանը թիմի ավագի թևկապն իրեն վստահելու համար:
Հիշեցնենք` B խմբում Հոլանդիայի հավաքականի մրցակիցներն են Իսպանիայի, Չիլիի և Ավստրալիայի ընտրանիները:
«Վան Գալը վստահություն ներշնչեց ինձ: Նա ինձ հնարավորություն տվեց հանդես գալու իմ սիրելու գծում, նաև վստահեց թիմի ավագի թևկապը: Պարտական եմ մարզչին: Ջանք չեմ խնայի, ինչպես նաև թիմի մյուս անդամները` վան Գալի սպասելիքներն արդարացնելու համար: Կարծում եմ` անակնկալ կմատուցենք հակառակորդներին»,- Goal. com-ը մեջբերում է վան Պերսիի խոսքերը:






































