Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպում ունեցավ մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետմղած զինծառայողների հետ: Լսեց նրանց, քաջալերել է և հանդիպման ավարտին նրանց պարգևատրել է գերատեսչական մեդալներով:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: Ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին
Սեյրան Օհանյանը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին:
ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է նաև վերջին օրերին մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակով և մաղթել արագ ապաքինում:












































