Թուրքիայի 6 քուրդ քաղաքական գործիչներ հացադուլ են հայտարարել` ի նշան Քրդական աշխատանքային կուսակցության ձերբակալված ղեկավար Աբդուլա Օջալանի հետ համաձայնության: Հացադուլին մասնակցում են նաևերկրի բոլոր բանտերի 700 քուրդ բանտարկյալներ, հաղորդում է Reuters-ը: Ներկայումս ակտիվիստների մեծ մասը արդեն 60-րդ օրն է`հրաժարվում են սննդից:
Քաղաքական գործիչների բողոքի ակցիային միացել է Դիարբեքիրի քաղաքապետը, որտեղ բնակչության մեծամասնությունը քրդեր են: Նրանց են միացել նաև քուրդ հինգ խորհրդարանականները: Հացադուլավորների հիմնական պահանջը Օջալանի հետ փաստաբանի հանդիպման թույլտվությունն է, ինչից նա զրկվել է վերջին 15 ամիսների ընթացքում:
Կալանված քրդերի մեծ մասը Թուրքիայում արգելված Քրդական աշխատանքային կուսակցության անդամ են:









































