Փարիզում հակաիսլամական ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ՝ հաղորդում է France24-ը: Ակտիվիստները երգել են ֆրանսիական հիմնը՝ «Մարսելյոզը», և հանդես են եկել աշխարհիկ պետական կառուցվածքի օգտին: Ցույցը կազմակերպել են Հանրապետական ընդդիմության աջակողմյան ուժերը:
«Ֆրանսիան միշտ եղել է հյուրընկալ երկիր, սակայն պատմության ընթացքում առաջին անգամ մենք գործ ունենք այնպիսի կրոնի հետ, որը չի ցանկանում ներգրավվել մեր հասարակություն»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:
Նշենք, որ Ֆրանսիայում ապրում է ավելի քան 5 մլն մահմեդական: Հետևորդների կոնկրետ թիվը հայտնի չէ, քանի որ պետությունը կոնկրետ հաշվարկ չի կատարում կրոնական համայնքների վերաբերյալ:
Ֆրանսիական կառավարությունը դատապարտել է հակաիսլամական հուզումները:











































