Եգիպտոսի եռօրյա նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, մեծ առավելությամբ հաղթում է պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Նախնական արդյունքներով՝ Ալ-Սիսին հավաքել է ավելի քան 93 տոկոս ձայն:
Ինչպես սպասվում է, մասնակցությունը կլինի 45 տոկոսից քիչ, քանի որ շատ քաղաքական խմբեր բոյկոտել են ընտրությունները:
Նշենք, որ Ալ-Սիսիի հետ մրցակցում է ձախ թևի թեկնածու Համդին Սաբահին:
Քվեարկությունը պետք է անցկացվեր երկու օրերի ընթացքում, սակայն երկրի ընտրական հանձնաժողովը երկարացրել էր քվեարկությունը մեկ օրով՝ ընտրողների ցածր մասնակցության պատճառով:








































