Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր «Զզվելի ութնյակը» կսկսի նկարահանել նոյեմբերին Վայոմինգում (ԱՄՆ), հայտնում է Comingsoon-ը:
Ներկայումս Տարանտինոն աշխատում է սցենարի փոփոխության վրա, որի արտահոսքի պատճառով անցած տարի նա ցանկանում էր ընդհատել ֆիլմի նկարահանումները:
Ֆիլմում կնկարահանվեն Բրյուս Դերնը, Սեմյուել Լ.Ջեքսոնը, Մայքլ Մեդսենը, Թիմ Ռոտը, Կուրտ Ռասելը: Այն մասին, թե ֆիլմում կնկարահանվի՞ արդյոք Քրիստոֆ Վալցը, տեղեկություններ չկան:










































