Նոյեմբերի 8-ին`ժամը 17:00-ին, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Երևանի Մյասնիկյան պողոտայում դուրս գալով երթևեկելի մասից, բախվել է էլեկտրասյանը: Պատահարի հետևանքով ուղևորը` Հակոբ Նադարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը` 54-ամյա Վարդան Նադարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով` մահացել: «Ժողովուրդ»-ը գրում է, որ վերջինս հայտնի «բոքսի հայաթի Նադալն» է, որի տան մութ պատմությանն թերթն անդրադարձել է «Ժողովուրդ»-ի հրապարակումներում:
Հիշեցնենք, որ նա նույն «բոքսի հայաթի» իր բնակարանը վաճառել էր քաղաքացի Հրեղեն Խաչատրյանին և ստացած գումարը տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդուն` Շահեն Պետրոսյանին: Վերջինս էլ վերցրել էր գումարն ու չէր վերադարձնում: Նադարյանները կանգնած էին երկընտրանքի առաջ, կա՛մ դատավորի որդուց ամեն կերպ հետ ստանալ գումարը և տալ Հրեղենին, կա´մ կորցնել բնակարանը:









































