Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն հայտնել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստը նշել է, որ երջանիկ է ակումբում:
«Այլ ակումբ տեղափոխությանս մասին զանազան լուրեր են շրջանառվում: Կարող եմ ասել, որ երջանիկ եմ «Ատլետիկո»-ում: Եթե ակումբս ցանկանա, դեռ երկար հանդես կգամ թիմի կազմում:
Մրցաշրջանի ընթացքում ջանասիրաբար մարզվել ենք և հավատարիմ մնացել գործի մեր մոտեցմանը: Այն կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր խաղ պետք էր դիտարկել որպես եզրափակիչ: Հաճույք ենք պատճառել ֆուտբոլասերներին և կարող ենք հպարտանալ մեր թիմով»,- Marca-ն մեջբերում է Կոկեի խոսքերը:








































