«Չելսի»-ի հարձակվող Վիկտոր Մոզեսն իր կարծիքն է հայտնել «Շախտյոր»-ի մասին:
«Մենք գիտեինք, որ «Շախտյոր»-ը հզոր թիմ է: Միասին ենք խաղում արդեն մի քանի տարի: Կարծում եմ` այն Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է, եթե հաշվի առնենք այն, թե որքան բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված թիմում:
Առջևում դեռևս բազմաթիվ հանդիպումներ կան: «Յուվենթուս»-ի դեմ խաղը նրանցից ամենակարևորն է: Տղաներն անհամբեր սպասում են այդ հանդիպմանը, սակայն ջանք չենք խնայելու յուրաքանչյուր հանդիպման, որպեսզի կարողանանք 3 միավոր վաստակել»,- նշել է Մոզեսը:










































