Monday, 08 06 2026
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո

Խավարասերների հավաք են կազմակերպել վերևում. Կարինե Խոդիկյան

«Գրական թերթ»-ի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այսօր անդրադարձան արտագաղթի ցավոտ խնդրին: Կ. Խոդիկյանը նշեց, որ «Գրական թերթ»-ում արդիական և հրատապ է արտագաղթի թեման:

«Պաշտոնական տվյալներին եմ նայում, նայում եմ ազատ և անկախ մամուլի ներկայացրած թվերին, և երկուսն էլ եկան հանգեցին այն եզրակացության, որ օրական 200-300 մարդ լքում է Հայաստանը»,- ասաց նա:

Դրամատուրգի խոսքով` արտագաղթի մասին գրում են տեղի, մարզերի, սահմանամերձ գյուղերի գրողները: Նա որպես օրինակ նշեց Աշխեն Աբազյանի` Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մեռած և անբարեկարգ տների մասին գրական թերթում տպագրված հոդվածը, որը մեծ արձագանք է ստացել, խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստացել.

«Գրողի գրածի մեջ թուղթ ու գիր կա, նա չի գրում այս կամ այն կուսակցության պատվերով կամ ինչ-որ մեկի թելադրանքով, գրում է խղճի թելադրանքով»,- ասաց Կարինե Խոդիկյանը:

Վերջինիս կարծիքով` արտագաղթը պայմանավորված է նախևառաջ սոցիալական խնդրով, բացի այդ` անարդարության խնդիր կա. ամեն քայլափոխի մարդը բախվում է անարդարության հետ` իրենց զավակների համար ապագա չեն տեսնում այստեղ:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը լիովին համաձայն է Կարինե Խոդիկյանի հետ: Նրա խոսքով` Հայաստանում ով էլ լինի իշխանության գլուխ, նրա գլխավոր պարտականությունն է լինելու ասել` ժողովուրդ, կանգ առեք: Իշխանական կողմը, նրա խոսքով, խուսափում է այդ շեշտադրումը կատարելուց, իսկ ընդդիմությունն էլ այդ հարցը բարձրացնում է իշխանությանը փնովելու պատճառով: «Մենք ունենում ենք չփոփոխվող, չբարելավվող իրականություն»,-ասաց նա:

Խնդիրը միայն արդարության ձգտումով կամ սոցիալական վիճակով պայմանավորելը ճիշտ չէ, քանի որ Հակոբ Ավետիքյանը գիտի ընտանիքների, որոնք այստեղ բավականին հաջողությունների են հասել, բայց հիմա ընտանիքներով մեկնում են: Ըստ նրա` մարդկանց մոտ այն մտայնությունն է, թե դրսում ավելի լավ է:

Կարինե Խոդիկյանի խոսքով` այստեղ մարդն իրեն ոչ թե երկրի տեր, այլ ոչինչ է զգում:
Ըստ նրա` այսօր ամբողջ «բազարը» գնում է ինչ-որ կուսակցությունների շուրջ, ոչ մի կուսակցության, որևէ քաղաքական ուժի մտքով չի անցնում կապի մեջ մտնել հասարակության հետ. կա˚ որևէ մեկը, որ նպատակ ունի իր ծրագրերը ներկայացնելու. խավարասերների հավաք են կազմակերպել վերևում:

«Մերոնք մտածում են, որ իրենց մնալով և գնալով ոչինչ չեն լուծում», – նկատեց դրամատուրգը:

Հ. Ավետիքյանի կարծիքով` ով լինի մեր լիդերը և ով կա, առանց ժամանակ կորցնելու` պետք է իսկապես խոստանա, որ կկանգնեցնի այն, ինչ դրսից է կատարվում, կկանգնեցնի նաև «Հայրենակիցներ» ծրագիրը: Ըստ նրա` ուղեղների արտահոսք է տեղի ունենում:

Կարինե Խոդիկյանի դիտարկմամբ` եթե այս անկախության քսան տարիների ընթացքում լիներ այն համոզմունքը, որ երկիրը չպետք է քառասուն տզրուկի ձեռքին խաղալիք դառնա, որ ամեն մարդ հանրաքվեին տված իր այո-ին տեր պետք է կանգնի, այսպիսի արտագաղթ չէր լինի:

Ըստ Կարինե Խոդիկյանի` պատերազմի, մութ ու խավար տարիներին այսքան ծավալների չէր արտագաղթը, որքան հիմա, երբ կա լույս, և ամեն ինչ լի է: Մարդիկ, ըստ նրա, չեն հավատում, որ իրենց ճակատագիրը, իրենց երկրի ապագան տնօրինում են երկրի մասին մտածող ղեկավարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում