Գերմանիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել Բեատա Չեպեի նկատմամբ, որը եղել է «Ընդհատակյա ազգայնական-սոցիալիստներ» խմբավորման անդամ,- հաղորդում է BBC-ն:
Կինը մեղադրվում է 9 թուրք և հույն ներգաղթյալների, ոստիկան կնոջ մարդասպաններին աջակցություն ցուցաբերելու համար:
Հետաքննության տվյալներով՝ այս բոլոր հանցագործությունները կատարվել են 2000-2007 թթ. ընկած ժամանակահատվածում:
Չեպեն իշխանություններին է հանձնվել անցյալ տարի այն բանից հետո, երբ նրա ենթադրյալ համախոհները մահացած հայտնաբերվել են այրված մեքենայում:









































