Грузия Online-ի փոխանցմամբ` այս գիշեր Վրաստան են վերադարձել Աֆղանստանում ISAF-ի առաքելությանը մասնակցած ցամաքային 2-րդ բրիգադի 23-րդ գումարտակի վերջին ներկայացուցիչները՝ 246 զինծառայող: Օդանավակայանում նրանց դիմավորել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինս հայտարարել է, որ Վրաստանը մինչև վերջ շարունակելու է Աֆղանստանում իր առաքելությունը. «Մենք ուրախ ենք մեր զինծառայողների վերադարձի կապակցությամբ, որոնք իրենց առաքելությունը կատարեցին համաշխարհային անվտանգության ամրապնդման գործում: Վրաստանը հետագայում էլ իր առաքելությունն է իրականացնում այդ երկրում»:
Ներկայումս Աֆղանստանում է գտնվում 900 վրացի զինծառայող: Նոյեմբերին նրանց թիվը կհասցվի մինչև 1600-ի՝ հավելյալ գումարտակի ուղարկմամբ, որն արդեն իսկ նախապատրաստվում է դրան: Աֆղանստանում Վրաստանի կորուստները կազմել են 18 զինծառայող:









































