Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն ամուսանացել են մայիսի 24-ին Ֆլորենցիայում: Արարողությունը, որը ղեկավարում էր Ռիք Ուիլքինսոն կրտսերը, տեղի է ունեցել 16-րդ դարի Ֆորտե դի Բելվեդերե ամրոցում, գրում է Spletnik.ru-ն:
Հարսանցուն, փեսացուն և նրանց 11 ամսական դուստրը կրում էին Givenchy ապրանքանիշի հագուստներ, որոնց հեղինակն ընտանիքի ընկեր Ռիկարդո Տիշին է:
Քարդաշյանին խորանի մոտ է ուղեկցել խորթ հայրը` Բրյուս Ջեները, Անդրեա Բոչելիի երաժշտության ներքո: Քիմի մայրը` Քրիս Ջենները, փոքրիկ Նորթին տանում էր հարսի ու փեսայի առջևից:
Նորապսակներն առաջին պարը պարել են Էթա Ջեյմսի At last, These arms of mine և Օթիս Ռեդինգի Tnderness հիթերի միքսի ներքո: Դրանից հետո Ուեսթը սկսել է ռեփ կարդալ հյուրերի համար:










































