Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ամենաշատը չի սիրում պարտվել, ու ընդգծել է, որ նրանք, ովքեր իրեն եսասեր են համարում, չարաչար սխալվում են:
«Երբեմն ես ու Իրինան սիրում ենք մրցել լողավազանում: Երբեմն նրան պետք է շանս տալ, հնարավորություն տալ ուրախանալ, բայց ես միևնույն է հաղթում եմ, քանի որ չեմ սիրում պարտվել:
Ամեն ինչ շատ պարզ է: Ես պարզապես չեմ կարող թույլ տալ, որ ինչ որ մեկին զիջեմ խաղադաշտում: Կենտրոնացվածությունը ինձանից չի հեռանում, ու երբեմն մարդիկ նախանձում են:
Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր ինձ եսասեր են համարում, ապա կուզենայի մի օր նստել ու խոսել այդ մարդկանց հետ ու տեսնել, թե այդ ինչում եմ եսասեր:
Պետք է որոշ ժամանակ անցկացնել ինձ հետ, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին է իսկական Քրիշտիանուն»,– խաղացողի խոսքերն է մեջբերում CNN-ը:



































