Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Պահի պատմականության պարադոքսը

Պաշտոնական Երևանն ակնհայտ ոգևորությամբ է ընդունել ԱՄՆ նախագահի ընտրությանը Բարաք Օբամայի հաղթանակը: Հազիվ թե այդ ոգևորությունը պայմանավորված լինի Օբամայի գաղափարախոսության հանդեպ մեծ համակրանքով: Երևանի ոգևորության պատճառը թերևս այն է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունը կմնա, այսպես ասած, «չափավոր» մրցակցության պայմաններում, ինչը Ռոմնիի հաղթանակի դեպքում կարող էր փոխարինվել բավական կոշտ դիմակայությամբ:

Ռուս-ամերիկյան հարաբերության «չափավորությունը» պաշտոնական Երևանի համար մանևրի լավ հնարավորություն է: Այդ պայմաններում ավելի հեշտ է լինում լավ հարաբերություն պահպանել թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի հետ: Ռազմավարական իմաստով դա, իհարկե, ավելորդ, անմիտ մարտավարություն է, որովհետև այդ մանևրը պետք է ծառայի մի նպատակի` Հայաստանի հնարավորինս արագ արդիականացման: Հավերժ մանևրելու մարտավարությունը վտանգավոր է, շատ վտանգավոր: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի «չափավոր» հարաբերությունը չի կարող ձգվել հավերժ: Ոչ այն պատճառով, որ հանրապետականները ԱՄՆ-ում մի օր, այդուհանդերձ, կգան իշխանության:

Բանն այն է, որ չափավորությամբ հանդերձ` ռուս-ամերիկյան հարաբերությունն անխուսափելիորեն պետք է հանգի մրցակցության որևէ ելքի: Եվ, ամենայն հավանականությամբ, այդ ելքը լինելու է ԱՄՆ-ի օգտին, քանի որ Ռուսաստանը չունի ԱՄՆ-ի հետ մրցակցելու անգամ «չափավորության» ռեժիմի համար անհրաժեշտ ռեսուրս:

Հայաստանը պահը պետք է օգտագործի ոչ թե մանևրելու, այլ արդիականանալու, այսինքն` մանևրը դեպի արդիականացում, հետևաբար` դեպի ռուսական գերազդեցության հետևողական ու նպատակային չեզոքացում իրականացնելու համար: Ռուս-ամերիկյան հարաբերության «չափավորությունը» պետք է ընդունել ոչ թե որպես երկնային «մանանա», այլ ընդամենը որպես հնարավորություն, մեծ հնարավորություն, որը պետք է օգտագործել մեծ արագությամբ:

Կարո՞ղ է արդյոք պաշտոնական Երևանն անել դա: Դատելով ներքաղաքական և ներիշխանական իրավիճակից, որ կա Հայաստանում, դատելով ներքաղաքական ստատուս-քվոյից` Երևանը ոչ միայն ընդունակ չէ օգտագործելու այդ պահը, այլև նույնիսկ այդ պահն օգտագործում է լիովին հակառակ նպատակի համար` պետության հաշվին ընդամենը իշխանության ու քաղաքական բևեռների նեղ անձնական կամ կուսակցական հարաբերությունները պարզաբանելու համար:

Ներկայիս պահը Հայաստանի համար պատմական է իր պատեհությամբ, ու դա հանդիսանում է երկրի ներկայիս ողբերգական իրավիճակի մեղմացուցիչ հանգամանքը: Այսինքն` իրավիճակը ահավոր է բոլոր առումներով, սակայն պահը պատեհ է պատմականորեն և ընձեռում է մեծ հնարավորություններ:

Այս որոշակի պարադոսքի պայմաններում է ներկայումս գտնվում Հայաստանը, բայց դրա մասին մտածելու փոխարեն` Հայաստանի, այսպես ասած, քաղաքական սուբյեկտները մտածում են ընդամենը իշխանության մասին, իշխանությունը պահելու կամ վերցնելու մասին` զբաղված լինելով ինտրիգներով և մանիպուլյացիաներով, հրապարակ նետելով մանիպուլյացիոն գաղափարներ, որոնք պատմական կտրվածքի առումով միանգամայն ժամանակավրեպ են և ընդամենը երկրի բուն խնդիրներից ուշադրություն շեղող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում